Մրցույթի մասին | Armenia Digital Awards 2025 Skip to main content

Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 30: Դիմեք հիմա և խնայեք ձեր դիմումի վճարը:

Time Left: 

Armenia Digital Awards 2025՝ հեղինակավոր և անկախ մրցույթ, որն անցկացվում է արդեն երկրորդ անգամ՝ համախմբելով թվային տեխնոլոգիաների և մարքեթինգի ոլորտի լավագույն ընկերություններին ու մասնագետներին։ 2024 թվականին նախագծի հաջող մեկնարկը կարևոր իրադարձություն դարձավ ոլորտի համար՝ հաստատելով նման նախաձեռնությունների կարևորությունը և պահանջարկը։ Նոր տարում նպատակ ունենք մրցույթն ու մրցանակաբաշխության արարողությունն ացկացնել առավել մասշտաբային՝ ավելի շատ մասնակիցներ ներգրավելու և թվային փոխակերպման առաջնորդների նոր սերնդին ոգեշնչելու համար:

Ինչու ենք իրականացնում մրցանակաբաշխությունը

Armenia Digital Awards-ի նպատակն է նպաստել Հայաստանում բիզնեսի թվայնացման և վերափոխման զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ նորարարական ընկերությունները ստեղծում են ավելի արդյունավետ ու հաճախորդակենտրոն մոտեցումներ, ներգրավում արհեստավարժ մասնագետների և բացում նոր հորիզոններ երկրի տնտեսության համար։ Մրցույթը խթանում է առողջ մրցակցությունը, որն օգնում է բիզնեսներին զարգանալ և դառնալ ավելի լավը։ Մենք կարևորում ենք նաև հաճախորդներից և ոլորտի փորձագետներից ստացված արձագանքները, որոնք կարող են օգտագործվել հետագա աճի համար:

Հայաստանի շուկան մեծ ներուժ ունի՝ առաջատար մասնագետների, ուժեղ կրթության և թվայնացման զգալի արագացման հնարավորությունների շնորհիվ։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է շրջանցել այլ երկրների անցած որոշ փուլեր և օրինակ ծառայել տարածաշրջանի համար։

Ինչո՞ւ մասնկացել

Մրցույթին մասնակցելն ու հաղթելը թիմերի համար հզոր մոտիվացիայի աղբյուր է, որը գերազանցում է ղեկավարության կողմից հնչող գովասանքին ու դիտողություններին։ Այն հնարավորություն է տալիս ներկայացնելու ձեր ձեռքբերումները հաճախորդներին, գործընկերներին և մրցակիցներին, ստանալու միջազգային ժյուրիի գնահատականը և օգտագործելու մարքեթինգում ու ՄՌ-բրենդինգում։

Armenia Digital Awards մրցույթը անկախ է հայկական շուկայի որևէ դերակատարից կամ կառավարությունից: Մասնակիցների օբյեկտիվ գնահատումն ապահովվում է հանրային քվեարկությամբ և փորձագիտական ժյուրիի կողմից, որը 2024 թվականին համախմբել է ավելի քան 100 մասնագետ տարբեր երկրներից։ 2024 թվականին մրցույթի հաղթողները տպավորեցին իրենց նորարարական նախագծերով։ Նախորդ տարվա հաղթողների ձեռքբերումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Armenia Digital Awards-ն ավելին է քան պարզապես մրցույթ, այն մեծ իրադարձություն է ոլորտի համար։ Ծրագրի շրջանակում 2024 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ Digital & Ecomm EVN Conference, որը համախմբեց ավելի քան 300 մասնակիցների և 10 բանախոսների տարբեր երկրներից: Մրցույթն ավարտվում է հանդիսավոր մրցանակաբաշխությամբ, որը լուսաբանվում է խոշոր լրատվամիջոցների կողմից։ 2024 թվականին մեզ անդրադարձել են առաջատար ԶԼՄ-ները, ինչը հաստատում է նախագծի կարևորությունը բիզնեսի համար։

Armenia Digital Awards-ը հնարավորություն է տալիս դառնալու Հայաստանում թվային բիզնեսի ապագան փոխող շարժման մի մասնիկը։ Միացե՛ք մեզ և կերտե՛ք պատմությունը ոլորտի առաջատարների հետ միասին:

Կազմակերպիչների մասին

Armenia Digital Awards-ի կազմակերպիչը Էլեկտրոնային առևտրի և թվային մարքեթինգի ասոցիացիան (ECDMA) է։ Միջազգային ասոցիացիան համախմբում է մասնագետների, որոնք մշակում և կիրառում են նորարարական մոտեցումներ էլեկտրոնային առևտրի և թվային ոլորտում: ECDMA-ի հիմնական նպատակն է աջակցել ոլորտի զարգացմանը, խթանել այնպիսի տեխնոլոգիաների ներդրումը, որոնք բիզնեսները դարձնում են ավելի արդյունավետ, մրցունակ և հաճախորդակենտրոն: Ասոցիացիան ստեղծում է հարթակ, որտեղ ընկերությունները կարող են փոխանակվել փորձով, գիտելիքներով և լավագույն փորձառությամբ՝ խթանելով ոլորտի աճը։

ECDMA-ի կարևոր սկզբունքներից մեկը կոմերցիոն և պետական կառույցներից անկախ գործունեություն ծավալելն է, ինչը երաշխավորում է այնպիսի նախագծերի օբյեկտիվությունը, ինչպիսին է Armenia Digital Awards-ը: Մենք վստահ ենք, որ նման նախաձեռնությունները, ինչպիսին է մրցույթը, օգնում է բացահայտել ամենաուժեղներին, ցույց տալ աճի նոր ուղղություններ և նպաստել Հայաստանում բիզնես էկոհամակարգի զարգացմանը:

ECDMA-ի ոգեշնչողն ու նախագահը, ինչպես նաև Armenia Digital Awards-ի կազմկոմիտեի ղեկավարը Եվգենի Միշչենկոն է՝ թվային մարքեթինգի և էլեկտրոնային առևտրի ճանաչված փորձագետ։ Նրա բազմամյա փորձի և ռազմավարական տեսլականի շնորհիվ ասոցացիան իրականացնում է նախագծեր, որոնք նոր չափանիշ են սահմանում ոլորտում: Բացի Armenia Digital Awards-ից և Digital & Ecomm EVN Conference-ից, ECDMA-ն կազմակերպում է նաև այլ միջոցառումներ Հայաստանում, օրիանակ՝ ուսանողների համար նախատեսված ֆորումներ։

Եվգենի Միշչենկոն
E-Commerce and Digital Marketing Association (ECDMA) նախագահ