Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 30: Դիմեք հիմա և խնայեք ձեր դիմումի վճարը:
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կանոնները սահմանում են Armenia Digital Awards 2025 (այսուհետ՝ «Մրցանակաբաշխություն») կազմակերպման և անցկացման կարգը, Մրցանակաբաշխության նպատակներն ու խնդիրները, անվանակարգերն ու ենթաանվանակարգերը, պահանջները մասնակիցներին, հայտերի ներկայացման ընթացակարգը, քվեարկության և հաղթողների որոշման կարգը, ինչպես նաև մասնակցության այլ պայմանները։
1.2. Մրցանակաբաշխության կազմակերպիչն է Էլեկտրոնային առևտրի և թվային մարքեթինգի ասոցիացիան (ECDMA) (այսուհետ՝ «Կազմակերպիչ»)։
1.3. Armenia Digital Awards 2025-ի նպատակն է Հայաստանում արժևորել ձեռքբերումները և նորարարությունները թվային տեխնոլոգիաների ոլորտում։
1.4. Մրցանակաբաշխության նպատակները
- Թվային ծառայությունների և տեխնոլոգիաների հանրայնացում Հայաստանում։
- Լավագույն վեբ կայքերի, բջջային հավելվածների, թվային գովազդային արշավների, մասնագետների և սթարթափների բացահայտում։
- Թվային արդյունաբերության զարգացման խթանում Հայաստանում։
- Հարթակի ստեղծում, որտեղ շուկայի մասնակիցները կարող են փոխանակվել փորձով և գիտելիքներով։
- Հասարակության թվային գրագիտության մակարդակի բարձրացում։
- Նորարարական նախագծերի և լուծումների հանդեպ ուշադրության գրավում։
2. Հիմնական ամսաթվեր
- 2.1. Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ ժամկետներում՝
- 2025 թվականի մարտի 1-ից ապրիլի 30. վաղ հայտադիմումների փուլ (Early Bird Application Period)։
- 2025 թվականի մայիսի 1-ից հուլիսի 31. կանոնավոր հայտադիմումների փուլ (Regular Application Period)։
- 2025 թվականի օգոստոսի 1-ից սեպտեմբերի 15. դիմելու վերջին հնարավորությունը (Last Chance to Apply):
- 2025 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 15. հանրային քվեարկություն և ժյուրիի քվեարկություն (Public & Jury Voting):
- 2025 թվականի հոկտեմբերի վերջ. հաղթողների հայտարարում (Winners Announcement)։
3. Անվանակարգեր և ենթաանվանակարգեր
3.1. Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով և ենթաանվանակարգերով․
- Websites Awards
- Websites (Ընդհանուր անվանակարգ տարբեր թեմատիկայի կայքերի համար)։
- Internet Banking (ինտերնետ բանկինգի վեբ տարբերակներ)։
- Ֆիզիկական անձանց համար
- Իրավաբանական անձանց համար
- Websites Awards
- Mobile Banking (ինտերնետ բանկինգի բջջային հավելվածներ)։
- Ֆիզիկական անձանց համար
- Իրավաբանական անձանց համար
- Mobile Applications
- Ֆինանսներ
- Խաղեր
- Կրթություն
- Առողջություն և ֆիթնես
- Ճանապարհորդություն
- Սնունդ և խմիչք
- Այլ
- Digital Investment Services (Վեբ կայքեր և բջջային հավելվածներ)։
- Influencers & Bloggers
- YouTube
- Telegram
- TikTok
- Այլ
- Social Media Pages (Կորպորատիվ էջեր)։
- Telegram
- VKontakte
- Այլ
- Բանկեր և ֆինանսական կազմակերպություններ
- ԶԼՄ
- Service Bots (Չատբոտեր)։
- Digital Advertising Campaigns
- Լավագույն արշավը սոցիալական ցանցերում
- Լավագույն կոնտեքստային գովազդ
- Լավագույն մեդիա գովազդ
- Լավագույն տեղական գովազդ
- Այլ
- Digital Creativity
- Best Professionals (գնահատվում է միայն ժյուրիի կողմից)․
- Թվային մարքեթինգի մասնագետ
- Էլեկտրոնային առևտրի մասնագետ
- SMM մասնագետ
- Թվային նախագծերի ղեկավար
- Այլ
- Digital Startup
- Marketing Tools and Services
- Social Impact Solution
- Innovations in Digital
- Best AI Solution
- E-Commerce
- Նորաձևություն և գեղեցկություն
- Էլեկտրոնիկա
- Տնային ապրանքներ
- Սննդամթերք
- Այլ
- Mobile Banking (ինտերնետ բանկինգի բջջային հավելվածներ)։
3.2. Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում փոխելու անվանակարգերի և ենթանվանակարգերի ցանկը: Ակտուալ ցանկը հրապարակվում է Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։
4. Մասնակցության արժեքը
4.1. Մրցանակաբաշխության մասնակցությունը վճարովի է (բացառությամբ Social Impact Solution անվանակարգի):
4.2. Մասնակցության արժեքը (կազմակերպչական վճարը) կախված է անվանակարգից և հայտի ներկայացման ժամկետից:
Անվանակարգ | Վաղ դիմում (AMD) | Կանոնավոր (AMD) | Ուշ(AMD) |
Websites | 75 000 | 125 000 | 150 000 |
Internet Bank | 100 000 | 150 000 | 200 000 |
Mobile Bank | 100 000 | 150 000 | 200 000 |
Digital Investment Services | 100 000 | 150 000 | 200 000 |
Mobile Applications | 75 000 | 125 000 | 150 000 |
E-Commerce | 100 000 | 150 000 | 200 000 |
Media Websites | 10 000 | 15 000 | 30 000 |
Influencers & Bloggers | 10 000 | 25 000 | 50 000 |
Social Media Pages | 75 000 | 125 000 | 150 000 |
Service Bots | 75 000 | 125 000 | 150 000 |
Best Website Redesign | 75 000 | 125 000 | 150 000 |
Best Digital Creativity | 75 000 | 125 000 | 150 000 |
Best Professionals | 10 000 | 25 000 | 50 000 |
Digital Startup | 75 000 | 125 000 | 150 000 |
Marketing Tools and Services | 150 000 | 250 000 | 350 000 |
Social Impact Solution | – | – | – |
Innovations in Digital | 75 000 | 125 000 | 150 000 |
Best AI Solution | 75 000 | 125 000 | 150 000 |
4.3. Social Impact Solution անվանակարգում մասնակցությունն անվճար է։
4.4. Կազմակերպիչն իրավունք ունի իր հայեցողությամբ տրամադրել զեղչեր մրցույթին մասնակցության համար։ Զեղչերի վերաբերյալ տեղեկությունը հրապարակվում է Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։
4.5. Գործակալությունները, որոնք ներկայացնում են 10-ից ավելի հայտ, կարող են ստանալ զեղչ՝ կապ հաստատելով Կազմակերպիչների հետ [email protected] հասցեով։
4.6. E-Commerce & Digital Marketing Association-ը կարող է մասնակիորեն սուբսիդավորել մասնակցության արժեքը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար։
5. Հայտերի ներկայացման կանոններ
5.1. Մասնակիցներ
Մրցանակաբաշխությանը մասնակցելու իրավունք ունեն այն կազմակերպությունները, ընկերությունները և անհատները, որոնք գրանցված են և/կամ գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այն ընկերություններն ու մասնավոր անձինք, որոնք ստեղծում են թվային արտադրանքներ հայկական շուկայի համար, անկախ նրանց գրանցման և/կամ գործունեության երկրից։
5.2. Հայտերի ներկայացման կարգ
Հայտերն ընդունվում են առցանց՝ Մրցանակաբաշխության պաշտոնական կայքի (awards.am կամ այլ՝ Կազմակերպիչի կողմից նշված կայքի) միջոցով։ Բացառիկ դեպքերում և վաղ հայտադիմումների շրջանակում, հայտերը կարող են ընդունվել [email protected] հասցեով։ Կազմակերպչական կոմիտեն իր իրավասության սահմաններում կարող է ընդունել կամ մերժել էլեկտրոնային փոստով ստացված հայտերը, ինչպես նաև նախաձեռնություն ցուցաբերել մրցույթին նոր նախագծեր ավելացնելու վերաբերյալ։
5.3. Հայտերի պահանջներ
- Վեբ կայքերի համար՝ գործող կայքի հղում, նախագծի մանրամասն նկարագրություն (նպատակներ, խնդիրներ, թիրախային լսարան, ֆունկցիոնալ հնարավորություններ), համապատասխան ենթաանվանակարգի նշում։
- Ինտերնետ բանկինգի համար՝ գործող ինտերնետ բանկի հղում, նախագծի մանրամասն նկարագրություն (նպատակներ, խնդիրներ, թիրախային լսարան, ֆունկցիոնալ հնարավորություններ)։
- Մոբայլ բանկինգի համար՝ հավելվածի հղումը App Store և/կամ Google Play հարթակներում, նախագծի մանրամասն նկարագրություն (նպատակներ, խնդիրներ, թիրախային լսարան, ֆունկցիոնալ հնարավորություններ)։
- Բջջային հավելվածների համար՝ հավելվածի հղումները հավելվածների խանութներում (App Store, Google Play և այլն), նախագծի մանրամասն նկարագրություն (նպատակներ, խնդիրներ, թիրախային լսարան, ֆունկցիոնալ հնարավորություններ), համապատասխան ենթաանվանակարգի նշում։
- Թվային գովազդային արշավների համար՝ սահիկաշար, տեսանյութ կամ այլ նյութեր, որոնք ներկայացնում են արշավը, ինչպես նաև էֆեկտիվության չափելի արդյունքներ (հասանելիությունը, ներգրավվածություն, փոխակերպում, ROI և այլն), համապատասխան ենթաանվանակարգի նշում, նպատակների, խնդիրների և թիրախային լսարանի նկարագրություն։
- Ինֆլուենսերների և բլոգերների համար՝ ակտիվ պրոֆիլների հղումներ սոցիալական ցանցերում, հաշվի արդի վիճակագրություն (բաժանորդների քանակ, հասանելիություն, ներգրավվածություն), գործունեության մանրամասն նկարագրություն (թեմատիկա, թիրախային լսարան, բովանդակության ձևաչափեր)։
- Մասնագետների համար՝ էսսե՝ նկարագրելով ձեռքբերումները, իրականացված նախագծերը, պորտֆոլիոյի հղումներ (եթե կիրառելի է), ինչպես նաև այլ նյութեր, որոնք ապացուցում են մասնագիտական մակարդակը և ձեռքբերումները։
- Մնացած անվանակարգերի համար՝ նախագծի/արտադրանքի մանրամասն նկարագրություն, դրա նպատակները, խնդիրները, առանձնահատկությունները, թիրախային լսարանը, մրցակցային առավելությունները, օգտագործվող տեխնոլոգիաները և ստացված արդյունքները (եթե կիրառելի է)։
- Բոլոր ներկայացված նյութերը պետք է լինեն արդի, հավաստի և չխախտեն երրորդ կողմերի իրավունքները։
- Հայտի նյութերը կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով։
5.4. Վճարում
- Հայտը ներկայացնելու և այն Կազմակերպչի կողմից նախնական հաստատում ստանալուց հետո, մասնակցին տրամադրվում է հաշիվ՝ կազմակերպչական վճարի համար։
- Կազմակերպչական վճարը հանդիսանում է մատուցված ծառայության դիմաց վճար՝ Մրցանակաբաշխության վեբ պորտալում հայտի տեղադրման և մշակման համար։
- Հայտի ուղարկումից և կազմակերպչական վճարի իրականացումից հետո ծառայությունը համարվում է ամբողջությամբ մատուցված։ Կազմակերպչական վճարը հետ վերադարձի ենթակա չէ ոչ մի դեպքում, բացառությամբ այն դեպքի, երբ Մրցանակաբաշխությունը չեղարկվում է Կազմակերպչի նախաձեռնությամբ:
- Եթե Մրցանակաբաշխությունը չեղարկվում է Կազմակերպչի նախաձեռնությամբ, կազմակերպչական վճարները ամբողջությամբ կվերադարձվեն վճարողներին՝ Մրցանակաբաշխության չեղարկման մասին հայտարարությունից հետո 3 (երեք) ամսվա ընթացքում։
- Մասնակիցները, որոնք սահմանված ժամկետում և ամբողջությամբ վճարել են կազմակերպչական վճարը, ստանում են քվեարկությանը մասնակցելու իրավունք։ Մրցույթին մասնակցության վճարումը չի երաշխավորում հաղթանակ։
6. Քվեարկության գործընթացը և հաղթողների որոշումը
6.1. Հանրային քվեարկություն
- Անցկացվում է առցանց՝ Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում, 2025 թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 3-ը։
- Քվեարկությանը մասնակցելու համար պահանջվում է Մրցանակաբաշխության կայքում գրանցում՝ բջջային հեռախոսահամարի հաստատմամբ։
- Քվեարկել կարող են միայն այն անձինք, որոնց բջջային հեռախոսահամարները գրանցված են Հայաստանի Հանրապետության կապի օպերատորների կողմից։
- Կայքի այցելուները գնահատում են նախագծերը՝ ըստ Կազմակերպչի կողմից յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված չափանիշների։ Քվեարկությունն իրականացվում է գնահատականների միջոցով։
- Քվեների նորմալացում և ստուգում. կազմակերպչական կոմիտեն իրավասու է ստուգել հանրային քվեարկության ընթացքում ստացված ձայները՝ քվեարկության արդյունքների արհեստական աճի կամ այլ անբարեխիղճ գործողությունների հայտնաբերման նպատակով։ Եթե նման գործողություններ հայտնաբերվեն, ապա ձայները կարող են ճանաչվել անվավեր, իսկ հանրային քվեարկության արդյունքները տվյալ հայտի կամ անվանակարգի համար կարող են ճշգրտվել կամ չեղարկվել։
6.2. Ժյուրիի քվեարկություն
- Ժյուրիի ձևավորում. Մրցանակաբաշխության կազմակերպչական կոմիտեն ժյուրիի կազմում ընդգրկում է թվային տեխնոլոգիաների, մարքեթինգի, էլեկտրոնային առևտրի և հարակից ոլորտների առաջատար փորձագետներին։ Ժյուրիի կազմում ընդգրկված են բիզնեսի ներկայացուցիչներ, ակադեմիական շրջանակների մասնագետներ, անկախ փորձագետներ, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Ժյուրիի կազմն ընտրվում է պրոֆեսիոնալիզմի, օբյեկտիվության, անկախության և շահերի բախման բացակայության սկզբունքներով։ Ժյուրիի կազմը հրապարակվում է Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։
- Շահերի բախում. Մրցանակաբաշխության մասնակիցների ներկայացուցիչները կարող են ընդգրկվել ժյուրիի կազմում։ Եթե ժյուրիի անդամն ունի կապ որևէ մասնակցի հետ (աշխատում է այդ ընկերությունում, հանդիսանում է դրա ներկայացուցիչը, խորհրդատուն և այլն) կամ ունի անձնական շահագրգռվածություն տվյալ հայտի արդյունքների հետ կապված, նա պարտավոր է ինքնաբացարկ հայտնել տվյալ հայտի և/կամ դրա ուղիղ մրցակիցների գնահատումից։ Ինքնաբացարկի որոշումը ընդունվում է ժյուրիի անդամի կողմից ինքնուրույն կամ Կազմակերպչական կոմիտեի պահանջով։
- Քվեարկության ընթացակարգ. Ժյուրիի անդամները փակ քվեարկություն կանցկացնեն 2025 թ. սեպտեմբերի 1-ից 15-ը՝ գնահատելով ներկայացված նախագծերը սահմանված չափանիշների հիման վրա։ Անվանակարգերի գնահատման չափանիշները մշակվում են Կազմակերպչական կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով անվանակարգերի առանձնահատկությունները։ Դրանք կարող են ներառել հետևյալ չափորոշիչները՝ նորարարություն, ստեղծարարություն, ֆունկցիոնալություն, օգտագործման հարմարավետություն, արդյունավետություն, սոցիալական նշանակություն և այլն։
- Միայն ժյուրիի կողմից գնահատվող անվանակարգեր. «Best Professionals» անվանակարգը գնահատվում է բացառապես ժյուրիի որոշմամբ։
6.3. Հաղթողների որոշում
- Յուրաքանչյուր հայտի վերջնական միավորը հաշվարկվում է որպես միջին թվաբանական՝ նորմալացված հանրային քվեարկության արդյունքում ստացված միավորների (հաշվի առնելով հնարավոր շտկումները կամ քվեների չեղարկումը) և ժյուրիի անդամների կողմից տրված միավորների միջև։
- Յուրաքանչյուր անվանակարգում և ենթակաանվանակարգում կարող են լինել մի քանի հաղթողներ, մեկ հաղթող կամ հաղթողները կարող են բացակայել։
- Հաղթողներ կարող են ճանաչվել այն մասնակիցները, ովքեր ստացել են ընդհանուր միավոր, որը գերազանցում է տվյալ անվանակարգի/ենթաանվանակարգի միջնարժեքը։
- Եթե մի քանի մասնակիցներ անվանակարգում/ենթաանվանակարգում ստանում են նույն ընդհանուր միավորը, որը գերազանցում է միջնարժեքը, ապա բոլոր այդ մասնակիցները կարող են ճանաչվել հաղթողներ։
- Եթե ոչ մի մասնակից չի հավաքում ընդհանուր միավոր, որը գերազանցում է միջնարժեքը, հաղթողներ տվյալ անվանակարգում/ենթաանվանակարգում չեն սահմանվում։
- «Digital Startup», «Innovations in Digital» և «Best AI Solution» անվանակարգերում, ինչպես նաև այլ անվանակարգերում Կազմակերպչական կոմիտեի որոշմամբ, ժյուրին իրավունք ունի, հիմնվելով կոլեգիալ որոշման վրա, սահմանել մեկ կամ մի քանի հաղթողներ կամ ընդհանրապես չսահմանել հաղթողներ՝ անկախ հասարակական քվեարկության արդյունքներից և ընդհանուր միավորի միջնարժեքից։ Վերջնական որոշումը հաղթողների քանակի (կամ դրանց բացակայության) վերաբերյալ յուրաքանչյուր անվանակարգում և ենթաանվանակարգում կայացնում է Կազմակերպչական կոմիտեն՝ հաշվի առնելով քվեարկության արդյունքները, ժյուրիի կարծիքը և Մրցանակաբաշխության նպատակները։
7. Լրացուցիչ դրույթներ
7.1. Մրցանակաբաշխության կազմակերպիչը իրեն իրավունք է վերապահում փոփոխություններ կատարել սույն Կանոններում, անվանակարգերում, ենթաանվանակարգերում և գնահատման չափանիշներում: Բոլոր փոփոխությունները հրապարակվում են Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում՝ awards.am։ Կազմակերպիչը իրավունք ունի ցանկացած պահի կատարել փոփոխություններ այս կանոններում՝ հրապարակելով նորացված տարբերակը Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։
7.2. Մրցանակաբաշխության անցկացման ընթացքում ծագած բոլոր վեճերը լուծվում են Մրցանակաբաշխության կազմակերպչական կոմիտեի կողմից։ Կազմակերպչական կոմիտեի որոշումը վերջնական է և չի ենթարկվում բողոքարկման։
7.3. Մրցանակաբաշխության մասնակցությունը ենթադրում է մասնակիցների ամբողջական համաձայնությունը այս կանոնների հետ, ինչպես նաև համաձայնություն անձնական տվյալների մշակման հետ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
7.4. Մրցանակաբաշխության կազմակերպիչը կարող է մասնակիցներից պահանջել լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն՝ ներկայացված հայտերի վերաբերյալ՝ դրանց ճշտման, իսկության ստուգման կամ նախագծի ավելի ամբողջական պատկերացման նպատակով։
7.5. Կազմակերպիչը իրավունք ունի որակազրկելու ցանկացած մասնակցի, եթե նա խախտում է այս կանոնները, դրսևորում է ոչ էթիկակական վարքագիծ այլ մասնակիցների, ժյուրիի անդամների, կազմակերպիչների կամ Մրցանակաբաշխության գործընկերների հանդեպ կամ եթե ներկայացրել է ոչ ճշգրիտ տեղեկություններ։
7.6. Կազմակերպիչը իրավունք ունի մերժել ցանկացած մասնակիցի Մրցանակաբաշխության մասնակցությունը առանց բացատրության։
7.7. Կազմակերպիչը իրավունք ունի ըստ իր հայեցողության տրամադրել զեղչեր Մրցանակաբաշխության մասնակցության համար։
7.8. Կազմակերպիչն իրավունք ունի նախաձեռնելու այն նախագծերի մրցույթին ավելացումը, որոնք, իր կարծիքով, համապատասխանում են Մրցանակաբաշխության նպատակներին և խնդիրներին, անկախ նրանից, թե այդ նախագծերը հայտ ներկայացրել են թե ոչ:
7.9. Մրցանակաբաշխության ներկայացված հայտերը բաց և հրապարակային բնույթ են կրում և չեն հանդիսանում կոմերցիոն, ծառայողական կամ այլ կերպ պաշտպանվող գաղտնիք։ Մասնակիցները համաձայնում են, որ հայտերում պարունակվող տեղեկատվությունը կարող է հրապարակվել Կազմակերպչի կողմից Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում և այլ տեղեկատվական նյութերում՝ Մրցանակաբաշխության անցկացման հետ կապված։
7.10. Մրցանակաբաշխության մասնակիցները տրամադրում են Կազմակերպչին անհատույց և անժամկետ իրավունք՝ օգտագործելու իրենց անվանումները, առևտրային անվանումները, ապրանքային նշանները, ծառայության նշանները, լոգոները, ինչպես նաև այլ նշաններ և անհատականացման միջոցներ Մրցանակաբաշխության և Կազմակերպչի կայք/կայքերում, ինչպես նաև որևէ գովազդային, տեղեկատվական և ներկայացուցչական նյութերում, որոնք կապված են Մրցանակաբաշխության անցկացմանը՝ այդ թվում՝ տպագիր հրատարակություններում, բաց տարածքային գովազդում, ինտերնետում և այլ զանգվածային լրատվամիջոցներում։
7.11. Այս կանոնները կազմված են անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով։ Անգլերենի տարբերակը ունի գերակայություն։
7.12. Այժմյան կանոններով չկարգավորվող հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն։