ՀՏՀ-ներ | Armenia Digital Awards 2025 Skip to main content

Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 30: Դիմեք հիմա և խնայեք ձեր դիմումի վճարը:

Time Left: 

Ովքե՞ր կարող են մասնակցել:

Մրցույթին կարող են մասնակցել ընկերություններ և անհատներ՝ նախագծերով, որոնք մշակվել են Հայաստանում կամ ուղղված են Հայաստանի լսարանին։ Հայտեր կարող են ներկայացնել ինչպես թվային ռեսուրսների սեփականատերերը, այնպես էլ գործակալությունները, որանք զբաղվել են դիզայնի և ֆունկցիոնալության մշակմամբ կամ գովազդային արշավների իրականացմամբ։

Կա՞ սահմանափակում ներկայացվող հայտերի քանակի համար։

Մրցույթում մասնակցության համար ներկայացվող հայտերի քանակը մեկ մասնակցի համար սահմանափակված չէ։ Եթե նախագիծը համապատասխանում է մի քանի անվանակարգի, ապա կարելի է հայտ ներկայացնել դրանցից յուրաքանչյուրում։

Ինչպե՞ս մասնակցել։

Պետք է ընտրել համապատասխան անվանակարգը, ծանոթանալ գնահատման չափանիշներին, լրացնել հայտը և վճարել դուրս գրված հաշիվը հարմար եղանակով։

Ի՞նչ առավելություններ է տալիս մրցույթին մասնակցությունը ինձ և իմ ընկերությանը:

Armenia Digital Awards-ին մասնակցելը կարող է բերել բազմաթիվ առավելություններ ինչպես ընկերության, այնպես էլ առանձին աշխատակիցների համար։ Ահա հիմնական առավելությունները․

Ընկերության համար

  •  PR և մարքեթինգ
    • Բրենդի ճանաչելիության բարձրացում․ մրցույթին մասնակցությունը գրավում է լրատվամիջոցների, պոտենցիալ հաճախորդների և գործընկերների ուշադրությունը։
    • Իմիջի ամրապնդում․ հեղինակավոր մրցույթում հաղթելը կամ նույնիսկ պարզապես մասնակցելը բարձրացնում է ընկերության հեղինակությունը՝ որպես իր ոլորտում առաջատարի:
    • Նոր հաճախորդների ներգրավում․ ընկերության և նրա ձեռքբերումների մասին տեղեկատվությունը տարածվում է լայն լսարանի մոտ,  ինչը կարող է մեծացնել հաճախորդների թիվը։
    • Հնարավորություն PR արշավների համար․ մրցույթին մասնակցությունը կարող է օգտագործվել որպես մամուլի ասուլիսներ անցկացնելու, լրատվամիջոցներում հրապարակումներ անելու և այլ PR արշավներ իրականացնելու համար:
  •  Թիմի մոտիվացիա
    • Թիմային ոգու բարձրացում․ մցույթին մասնակցությունը միավորում է թիմին և խթանում նրանց ձգտումը դեպի ավելի բարձր արդյունքներ։
    • Ճանաչում և գնահատում․ նոմինացիան կամ հաղթանակը դառնում են թիմի ջանքերի ճանաչման լավագույն ապացույցը՝ դրական ազդեցություն ունենալով աշխատակիցների ինքնագնահատականի և ընկերության հանդեպ նրանց հավատարմության վրա։
    • Նորարարությունների խթանում․ մրցութային մթնոլորտը դրդում է աշխատակիցներին նորարարական գաղափարների ու լուծումների որոնմանը։
  • HR-բրենդի կառուցում
    • Տաղանդների ներգրավում․ մրցույթներում մասնակցության և հաղթանակների մասին տեղեկատվությունը բարձրացնում է ընկերության գրավչությունը պոտենցիալ աշխատակիցների համար։
    • Արժեքավոր կադրերի պահպանում․ աշխատակիցների հաջողությունների ճանաչումը և հաջողության մթնոլորտի ստեղծումը նվազեցնում են կադրերի հոսքը։
    • Ուժեղ կորպորատիվ մշակույթի ձևավորում․ մրցույթներին մասնակցելը դառնում է կորպորատիվ մշակույթի մաս, որը հիմնված է գերազանցության և ճանաչման ձգտման վրա:
  •  Դիրքորոշում
    • Լիդերության հաստատում․ հաղթանակը ապացուցում է, որ ընկերությունը ոլորտի առաջատարներից է՝ ներկայացնելով որակյալ և նորարարական ապրանքներ/ծառայություններ։
    • Մրցակիցներից տարբերակում․ մրցույթին մասնակցելը օգնում է ձեզ առանձնանալ ձեր մրցակիցներից և ընդգծել ձեր առավելությունները:
    • Եզակի վաճառքի առաջարկի ձևավորում. Մրցույթում հաղթելը կարող է դառնալ ընկերության եզակի վաճառքի առաջարկի մաս:
  • Զարգացման ուղիների բացահայտում
    • Ուժեղ և թույլ կողմերի վերլուծություն․ մրցույթին մասնակցելը թույլ է տալիս գնահատել ձեր նախագծերն ու ձեռքբերումները՝ համեմատելով ոլորտի լավագույն փորձի հետ, բացահայտել ուժեղ և թույլ կողմերը:
    • Հետադարձ կապ ստանալը․ ժյուրիի գնահատականն ու փորձագետների մեկնաբանությունները տալիս են արժեքավոր տեղեկություններ հետագա զարգացման ուղղությունների մասին։ 
    • Բենչմարքինգ․ մրցույթին մասնակցելը հնարավորություն է տալիս համեմատել ձեր արդյունքները այլ ընկերությունների արդյունքների հետ և սովորել նրանց փորձից:

Ֆիզիկական անձանց (աշխատակիցների) համար

  •  Կապիտալիզացիայի աճ ընկերության ներսում
    • Մասնագիտական աճ – Մրցույթին մասնակցությունը հնարավորություն է տալիս դրսևորել ինքներդ ձեզ, ստանալ ղեկավարության և գործընկերների ճանաչումը, ինչը կարող է նպաստել կարիերայի աճին։
    • Աշխատավարձի բարձրացում – Մրցույթում հաջող հանդես գալը կարող է հիմք հանդիսանալ աշխատավարձի բարձրացման կամ պարգևատրության համար։
    • Դիրքերի ամրապնդում ընկերությունում – Մրցույթին մասնակցությունը բարձրացնում է աշխատակցի հեղինակությունը և ազդեցությունը ընկերության ներսում։
  •  Կապիտալիզացիայի աճ աշխատաշուկայում
    • Մասնագիտական հորիզոնների ընդլայնում – Մրցույթին մասնակցությունը հնարավորություն է տալիս ծանոթանալ ոլորտի նորագույն միտումներին և տեխնոլոգիաներին։
    • Նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերում – Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ու մասնակցությունն օգնում են զարգացնել մասնագիտական հմտություններն ու գիտելիքները։
    • Արժեքի բարձրացում աշխատաշուկայում – Հեղինակավոր մրցույթում հաղթանակը կամ մասնակցությունը բարձրացնում են մասնագետի արժեքը և պահանջվածությունը աշխատաշուկայում։

Կարո՞ղ են մասնակցել միջազգային նախագծերը։

Մրցույթին կարող են մասնակցել միջազգային նախագծեր, որոնք գործում են Հայաստանի շուկայում կամ մշակվել են հայկական ընկերությունների կողմից։

Ո՞րն է հայտերի ներկայացման վերջնաժամկետը։

Հայտերի ընդունումը բաց է մինչև 2025 թվականի հուլիսի 10-ը։

Հնարավո՞ր է փոփոխել հայտը դրա ներկայացումից հետո։

Հայտը հնարավոր է փոփոխել միայն բացառիկ դեպքերում։ Դրա համար անհրաժեշտ է դիմել մեզ [email protected] էլ․ փոստով։

Ի՞նչ լեզուներով կարելի է ներկայացնել հայտը։

Հայտերը կարող են ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։

Հնարավո՞ր է հետ վերցնել հայտը։

Հայտը հնարավոր է հետ վերցնել, սակայն վճարված գումարը վերադարձի ենթակա չէ, քանի որ տվյալների բազայում տեղադրելու ծառայությունը համարվում է մատուցված։

Կա՞ սահմանափակում բեռնվող ֆայլերի վրա։

Հայտին կարելի է կցել միայն պատկերներ, ինչպես նաև MS Word, Excel, PowerPoint և PDF ֆորմատով փաստաթղթեր։

Խորհրդատվության կարիք ունե՞ք։

Դիմեք մեզ [email protected] էլ․ փոստով կամ զանգահարեք +374 43 222 952 հեռախոսահամարով։

Ո՞վ է գնահատում մասնակիցներին։

Մասնակիցները գնահատվում են Հայաստանի բնակիչների հանրային քվեարկությամբ, ինչպես նաև փորձագիտական ​​ժյուրիի կողմից։

Որքա՞ն է մասնակցության արժեքը։

Մասնակցության արժեքը կախված է անվանակարգից և հայտի ներկայացման ժամկետից։ Ակտուալ տեղեկատվությունը կստանաք հայտը լրացնելիս։
.

Ինչպե՞ս կարելի է վճարել մասնակցության համար։

Վճարումը հնարավոր է կատարել բանկային փոխանցմամբ ըստ ապրանքագրի, ինչպես նաև կայքում տեղադրված բանկային քարտով։
.

Կան արդյո՞ք զեղչեր։

Զեղչեր են նախատեսված վաղ հայտադիմումների համար, և դրանք արդեն նշված են արժեքում։ Եթե դուք գործակալություն եք և ներկայացնում եք 10-ից ավելի հայտեր հաճախորդների համար իրականացված նախագծերով, կարող եք դիմել մեզ [email protected] ՝ զեղչ ստանալու համար։
E-Commerce & Digital Marketing Association-ը պատրաստ է մասնակի սուբսիդավորում տրամադրել փոքր բիզնեսի ներկայացուցիչներին։ Դրա համար անհրաժեշտ է դիմում ուղարկել։

Ի՞նչ չափանիշներով կգնահատվեն մասնակիցները։

Չափանիշները կախված են անվանակարգից։ Խնդրում ենք ծանոթանալ ձեզ հետաքրքրող անվանակարգի նկարագրությանը՝ գնահատման չափանիշների և ձեր հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ նյութերի մասին տեղեկությունների համար:

Ինչպե՞ս է որոշվում վերջնական արդյունքը։

Վերջնական արդյունքը հաշվարկվում է միջինացնելով հանրային քվեարկության և ժյուրիի գնահատականի արդյունքները։

Ե՞րբ և որտեղ կհայտարարվեն հաղթողները։

աղթողները կհայտարարվեն 2025 թվականի սեպտեմբերի վերջին՝ մրցանակաբաշխության արարողության ընթացքում։

Ե՞րբ կհրապարակվեն արդյունքները։

Հաղթողների ցանկը կհրապարակվի awards.am կայքում՝ մրցանակաբաշխությունից հետո։

Արդյո՞ք տրամադրում եք ժյուրիի մասնակցության պաշտոնական նամակներ։

Այո, ըստ պահանջի, կարող ենք տրամադրել պաշտոնական հաստատում ժյուրիի մասնակցության մասին։

Կարո՞ղ եմ մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը։

Մրցանակաբաշխության արարողությանը մուտքն իրականացվում է հրավերներով և տոմսերով։ Մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ է ձեռք բերել տոմս։

Ի՞նչ են ստանում հաղթողները։

Հաղթողները ստանում են սերտիֆիկատ և արձանիկ։ Եթե անվանակարգն ունի հովանավոր, ապա նաև մրցանակ հովանավորից։

Չե՞ք գտել Ձեր հարցի պատասխանը։

Կապ հաստատեք մեզ հետ [email protected] էլ․ փոստով կամ զանգահարեք +374 43 222 952 (նաև WhatsApp, Telegram, Viber)։