«Թվային ծառայություններ ներդրումների համար» անվանակարգում կարող են ներկայացվել թվային հարթակներ և հավելվածներ, որոնք ֆիզիկական անձանց համար ներդրումային ծառայություններ են մատուցում Հայաստանի տարածքում։ Գնահատման ենթակա են ինչպես ներդրումային ծառայությունների վեբ կայքերը, այնպես էլ բջջային հավելվածները՝ ներառյալ բրոքերային ծառայությունները։
Գնահատման չափանիշներ
Դիզայն՝ ինտերֆեյսի վիզուալ գրավչություն, համապատասխանություն կորպորատիվ ոճին, տարրերի հարմարավետ և տրամաբանական դասավորություն։
Օգտագործելիություն՝ ներդրումային գործարքների իրականացման հարմարավետություն, ինտուիտիվ հասկանալի նավիգացիա, բեռնման արագություն, տեղեկատվության հասանելիություն, օգտակար ֆունկցիաների առկայություն (օրինակ՝ շուկայի վերլուծություն, ներդրումային պորտֆելներ, ավտոմատացված ռազմավարություններ)։
Ֆունկցիոնալություն՝ մատուցվող ներդրումային գործիքների ամբողջականություն և բազմազանություն, լրացուցիչ հնարավորությունների առկայություն (օրինակ՝ կրթական նյութեր, փորձագետների խորհրդատվություն)։
Տեղեկատվության հասանելիություն՝ որքան ամբողջական և հասկանալի է ներկայացված տեղեկատվությունը ներդրումային գործիքների, ռիսկերի և միջնորդավճարների վերաբերյալ։
Ներկայացման պահանջներ
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել վեբ-կայքի կամ հավելվածի հղումը, սքրինշոթերը, ծառայության ֆունկցիոնալի և առավելությունների մանրամասն տեքստային նկարագրությունը։ Ողջունելի է նաև թեստային մուտքի տրամադրումը (դեմո լոգին և գաղտնաբառ), որպեսզի ժյուրին կարողանա ինքնուրույն գնահատել ծառայության հնարավորությունները։ Ցանկալի է ներկայացնել նաև սահիկաշար, որտեղ ներկայացված կլինի ծառայության մանրամասն տեղեկատվություն՝ ներառյալ օգտագործման վիճակագրությունը և հաճախորդների արձագանքները։
Եթե ընկերությունը մատուցում է ծառայություններ ինչպես վեբ-կայքի, այնպես էլ բջջային հավելվածի տեսքով, անհրաժեշտ է ներկայացնել առանձին հայտեր։ Եթե ներդրումային ֆունկցիոնալությունն ու բրոքերային սպասարկումը ներառված են բանկային հավելվածում կամ վեբ կայքում, ապա «Թվային ծառայություններ ներդրումների համար» անվանակարգում մասնակցելու համար պետք է ներկայացվի առանձին հայտ։