Ինֆլյուենսերներ (Բլոգերներ) | Armenia Digital Awards 2025 Skip to main content

«Ինֆլույենսերներ (Բլոգերներ)» անվանակարգում կարող են ներկայացվել անհատներ, որոնք հանդիսանում են էջերի կամ ալիքների հեղինակներ սոցիալական մեդիա հարթակներում՝ Facebook, Instagram, TikTok, YouTube, Telegram, X (Twitter), Threads։ Մասնակիցները պետք է ունենան առնվազն 5 000 հետևորդ հայտը ներկայացնելու պահին։

Գնահատման չափանիշներ

  • Բովանդակության որակ` օրիգինալություն, յուրահատկություն, բովանդակությամբ հագեցվածություն, օգտակարություն, համապատասխանություն նշված թեմատիկային։
  • Ստեղծարարություն` ոչ ստանդարտ մոտեցում, ստեղծագործական մտածողություն, գրավիչ և հիշվող կոնտենտ ստեղծելու ունակություն։
  • Լսարանի ներգրավվածություն` հավանումների, մեկնաբանությունների և վերատարածումների քանակ, հետևորդների ներգրավվածություն քննարկումներին և ակտիվություններին, հետադարձ կապ լսարանի հետ։
  • Վիզուալ ձևավորում` լուսանկարների և վիդեո նյութերի որակ, գեղագիտական ընկալում, համապատասխանություն ալիքի/էջի ընդհանուր ոճին և կոնցեպտին։

Ներկայացման պահանջներ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ալիքների կամ էջերի հղումներ սոցիալական ցանցերում, հետևորդների և լսարանի ներգրավվածության վերաբերյալ վիճակագրություն (սքրինշոթեր կամ վերլուծական գործիքներից ստացված տվյալներ), տեքստային նկարագրություն, որը ներառում է հեղինակի, ալիքի/էջի թեմատիկայի, թիրախային լսարանի, ալիքի/էջի վարման նպատակների և խնդիրների, ինչպես նաև հաջողությունների ու ձեռքբերումների մասին տեղեկատվություն։ Ըստ ցանկության՝ նաև կարող է կցվել մանրամասն տեղեկատվությամբ սահիկաշար։ 

Եթե մասնակիցը վարում է մի քանի ալիք/էջ տարբեր սոցիալական հարթակներում, բոլոր ալիքները պետք է ներկայացվեն մեկ միասնական հայտի շրջանակում։