Բջջային հավելվածներ | Armenia Digital Awards 2025 Skip to main content

Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 30: Դիմեք հիմա և խնայեք ձեր դիմումի վճարը:

Time Left: 

«Բջջային հավելվածներ» անվանակարգում կարող են ներկայացվել Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների կամ անհատների կողմից մշակված բջջային հավելվածները։ Հավելվածները պետք է հասանելի լինեն լայն լսարանին ներբեռնման և օգտագործման համար, նախատեսված լինեն Հայաստանի լսարանի համար կամ ներկայացնեն Հայաստանը կամ հայկական բիզնեսը միջազգային լսարանին։ Բացառվում են «Մոբայլ բանկինգ», «Ներդրումային ծառայություններ» և «Համացանցային խանութներ (E-Commerce)» անվանակարգերին վերաբերող հավելվածները, որոնք դիտարկվում են առանձին անվանակարգերում։

Ենթաանվանակարգեր՝

  • Կրթություն`կրթական հավելվածներ, առցանց դասընթացներ, լեզվական հավելվածներ, հավելվածներ երեխաների համար։
  • Ժամանց՝ խաղեր, վիդեո, երաժշտության և փոդքաստների դիտման համար հավելվածներ, սոցիալական հարթակների համար հավելվածներ։
  • Առողջություն և ֆիթնես՝ առողջության, մարզումների, սննդակարգի և մեդիտացիայի հետևման հավելվածներ։
  • Ճամփորդություն և տուրիզմ՝ հյուրանոցների, տոմսերի և էքսկուրսիաների ամրագրման հավելվածներ, նավիգացիոն ծրագրեր, ուղեցույց հավելվածներ։
  • Բիզնես և արդյունավետություն՝ նախագծերի, խնդիրների և ժամանակի կառավարման հավելվածներ, հաղորդակցության, CRM համակարգի հավելվածներ։
  • LifeStyle՝ նորաձևության, գեղեցկության, խոհարարության, ինտերիեր դիզայնի հավելվածներ։
  • Ֆինանսներ՝ (բացառությամբ բանկային և ներդրումային հավելվածների)։
  • Այլ՝ հավելվածներ, որոնք չեն համապատասխանում վերոնշյալ անվանակարգերից որևէ մեկին։

Գնահատման չափանիշներ

Դիզայն՝ ինտերֆեյսի վիզուալ գրավչություն, կորպորատիվ ոճին համապատասխանություն (առկայության պարագայում), յուրօրինակություն, գրաֆիկայի և անիմացիայի որակ։

Օգտագործելիություն՝ օգտագործման հարմարավետություն, ինտուիտիվ հասկանալի  նավիգացիա, բեռնման արագություն, հարմարվողականություն տարբեր սարքերին, տեղեկատվության հասանելիություն։

Ֆունկցիոնալություն՝ մատուցվող գործառույթների ամբողջականություն և բազմազանություն, հայտարարված նպատակներին և խնդիրներին համապատասխանություն, նորարարություն։

Գաղափար՝ գաղափարի յուրօրինակություն և ինքնատիպություն, սոցիալական նշանակություն, զարգացման պոտենցիալ։

Ներկայացման պահանջներ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է տրամադրել հավելվածի հղումը App Store-ում կամ Google Play-ում, սքրինշոթերը, ծառայության ֆունկցիոնալի և առավելությունների մանրամասն տեքստային նկարագրությունը։ Ողջունելի է նաև թեստային մուտքի տրամադրումը (դեմո լոգին և գաղտնաբառ), որպեսզի ժյուրին կարողանա ինքնուրույն գնահատել բջջային հավելվածի հնարավորությունները։ Բացի այդ, ցանկալի է ներկայացնել սահիկաշար, որտեղ ներկայացված կլինի ծառայության մանրամասն տեղեկատվություն՝ ներառյալ օգտագործման վիճակագրությունը և հաճախորդների արձագանքները։

Եթե ընկերությունը ներկայացնում է մի քանի հավելված, ապա յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է ներկայացնել առանձին հայտ։

«Բջջային հավելվածներ» անվանակարգի մասնակցության արժեքը

Հայտերի ընդունման սկիզբ (վաղ շրջան)
Մարտի 1 – Ապրիլի 30
(AMD)
Նորմալ կիրառման ժամկետ
Մայիսի 1 – Հունիսի 31
(AMD)
Դիմելու վերջին հնարավորությունը
Օգոստոսի 1 – Սեպտեմբերի 15
(AMD)
75 000125 000150 000