Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 30: Դիմեք հիմա և խնայեք ձեր դիմումի վճարը:
«Լավագույն մասնագետներ» անվանակարգում կարող են ներկայացվել թվային մարքեթինգի և էլեկտրոնային առևտրի ոլորտում աշխատող մասնագետներ՝ Հայաստանում կամ հայաստանյան շուկայի համար։ Մասնակցության համար հրավիրվում են ցանկացած մակարդակի և մասշտաբի մասնագետներ՝ ինչպես ֆրիլանսերներ, այնպես էլ գործակալությունների կամ ընկերությունների աշխատակիցներ։
Ենթաանվանակարգեր՝
Էլեկտրոնային առևտուր․
- Էլեկտրոնային առևտրի նախագծերի ղեկավարներ և մենեջերներ
- Էլեկտրոնային առևտրի հարթակների ծրագրավորողներ և տեխնիկական մասնագետներ
- Առցանց վաճառքների և կոնվերսիայի մասնագետներ
- Տվյալների վերլուծաբաններ էլեկտրոնային առևտրում
- Լոգիստիկայի և առաքման մասնագետներ էլեկտրոնային առևտրում
Թվային մարքեթինգ․
- Թվային մարքեթոլոգներ
- SMM մասնագետներ
- SEO մասնագետներ
- Կոնտենտ մարքեթոլոգներ
- PPC մասնագետներ
- Email մարքեթոլոգներ
- Վեբ վերլուծաբաններ
Վեբ ծրագրավորում և դիզայն․
- Վեբ ծրագրավորողներ (frontend, backend)
- UI/UX դիզայներներ
- Վեբ դիզայներներ
Գնահատման չափանիշներ՝
Մասնագիտական նվաճումներ
- Իրականացված նախագծեր և դրանց արդյունքները (թվեր, քեյսեր):
- Նպաստելը ընկերության կամ ոլորտի զարգացմանը:
- Նորարարական մոտեցումներ և լուծումներ:
- Մրցանակների, սերտիֆիկատների, հրապարակումների առկայություն:
Մասնագիտական հմտություններ
- Գիտելիքների և փորձառության խորություն տվյալ ոլորտում:
- Ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների օգտագործման կարողություն:
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։
- Բարդ խնդիրներ լուծելու ունակություն:
Անհատական հատկանիշներ
- Նախաձեռնություն և պատասխանատվություն.
- Ստեղծարարություն և ոչ ստանդարտ մտածողություն:
- Զարգացման և ինքնակատարելագործման ձգտում։
- Առաջնորդի որակներ (ղեկավարների համար):
Ազդեցությունը շուկայում
- Հանրաճանաչություն և հեղինակություն մասնագիտական համայնքում:
- Մասնակցություն կոնֆերանսներին, սեմինարներին, աշխատարաններին:
- Մենթորություն և փորձի փոխանցում:
Լրացուցիչ նյութեր
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել էսսե կամ սահիկաշար՝ մասնագիտական ուղու, նախագծերի և ձեռքբերումների նկարագրությամբ։ Պորտֆոլիո՝ աշխատանքների օրինակներով։ Կոլեգաների, հաճախորդների, գործընկերների երաշխավորական նամակներ: Սերտիֆիկատների, դիպլոմների, մրցանակների պատճեններ։ Հոդվածների, հրապարակումների կամ ելույթների հղումներ։
Կարևոր է․
- Հայտում պետք է հստակ նշել, թե որ ենթաանվանակարգին է վերաբերում մասնակիցը:
- Ձեռքբերումները հաստատելու համար անհրաժեշտ է ներկայացնել հնարավորինս շատ հստակ օրինակներ և թվեր։
- Ողջունելի է աշխատանքում ոչ ստանդարտ մոտեցումների և նորարարությունների դրսևորումը։
Այս անվանակարգը նպատակ ունի ընդգծելու նրանց, ովքեր իրենց աշխատանքով և տաղանդով զգալի ներդրում ունեն Հայաստանում թվային ոլորտի զարգացման գործում։
«Լավագույն մասնագետներ» անվանակարգի մասնակցության արժեքը
Հայտերի ընդունման սկիզբ (վաղ շրջան)Մարտի 1 – Ապրիլի 30(AMD) | Նորմալ կիրառման ժամկետՄայիսի 1 – Հունիսի 31(AMD) | Դիմելու վերջին հնարավորությունըՕգոստոսի 1 – Սեպտեմբերի 15(AMD) |
10 000 | 25 000 | 50 000 |