Էջեր սոցիալական ցանցերում | Armenia Digital Awards 2025 Skip to main content

Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 30: Դիմեք հիմա և խնայեք ձեր դիմումի վճարը:

Time Left: 

«Էջեր սոցիալական ցանցերում» անվանակարգում կարող են ներկայացվել ընկերությունների, բրենդերի, կազմակերպությունների կամ նախաձեռնությունների էջերը սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, TikTok, YouTube, Telegram, X (Twitter), Threads։ Մասնակցությանը չեն թույլատրվում անձնական էջերը (բլոգերների պրոֆիլները, ինչպես նաև բոտերը)։ Էջերը պետք է ունենան առնվազն 1 000 հետևորդ հայտ ներկայացնելու պահին։

Ենթաանվանակարգեր՝

  • Բանկեր և ֆինանսական կազմակերպություններ

  • ԶԼՄ

  • Ավելին

Գնահատման չափանիշներ

Բովանդակության որակ` օրիգինալություն, յուրահատկություն, բովանդակությամբ հագեցվածություն, օգտակարություն, համապատասխանություն նշված թեմատիկային, ձևաչափերի բազմազանություն։

Ստեղծարարություն` ոչ ստանդարտ մոտեցում, ստեղծագործական մտածողություն, գրավիչ և հիշվող կոնտենտ ստեղծելու ունակություն, ժամանակակից թրենդների օգտագործում։

Լսարանի ներգրավվածություն` հավանումների, մեկնաբանությունների, վերատարածումների քանակ, հետևորդների մասնակցություն քննարկումներին և ակտիվություններին, հետադարձ կապ լսարանի հետ (մեկնաբանություններին պատասխաններ, ուղիղ եթերների անցկացում և այլն):

Արդյունավետություն՝ սահմանված նպատակների իրականացում (օրինակ՝ բրենդի ճանաչելիության բարձրացում, հաճախորդների ներգրավում, լսարանի իրազեկում), չափելի արդյունքներ (օրինակ՝ հետևորդների աճ, կայքի տրաֆիկի ավելացում):

Վիզուալ ձևավորում` լուսանկարների և վիդեո նյութերի որակ, գեղագիտական ընկալում, համապատասխանություն բրենդային ոճին (առկայության դեպքում), ներդաշնակություն, միասնական կոնցեպտի կիրառություն։

Ներկայացման պահանջներ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել էջերի հղումներ սոցիալական ցանցերում, հետևորդների և լսարանի ներգրավվածության վերաբերյալ վիճակագրություն (սքրինշոթեր կամ վերլուծական գործիքներից ստացված տվյալներ), տեքստային նկարագրություն, որը ներառում է տեղեկատվություն ընկերության/բրենդի/կազմակերպության/նախաձեռնության մասին, էջի թեմատիկայի, թիրախային լսարանի, էջի վարման նպատակների և խնդիրների, ինչպես նաև ձեռքբերումների և հաջողությունների վերաբերյալ։ Ըստ ցանկության՝ նաև կարող է կցվել մանրամասն տեղեկատվությամբ սահիկաշար։ 

Եթե մասնակիցը/ընկերությունը վարում է մի քանի էջ տարբեր սոցիալական հարթակներում, անհրաժեշտ է յուրաքանչյուրի համար ներկայացնել առանձին հայտ։

«Էջեր սոցիալական ցանցերում» անվանակարգի մասնակցության արժեքը

Հայտերի ընդունման սկիզբ (վաղ շրջան)
Մարտի 1 – Ապրիլի 30
(AMD)
Նորմալ կիրառման ժամկետ
Մայիսի 1 – Հունիսի 31
(AMD)
Դիմելու վերջին հնարավորությունը
Օգոստոսի 1 – Սեպտեմբերի 15
(AMD)
75 000125 000150 000