Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 30: Դիմեք հիմա և խնայեք ձեր դիմումի վճարը:
Սույն Օգտագործման պայմանները (այսուհետ՝ «Համաձայնագիր») կարգավորում են հարաբերությունները Էլեկտրոնային առևտրի և թվային մարքեթինգի ասոցիացիայի (ECDMA)՝ Armenia Digital Awards մրցանակաբաշխության կազմակերպչի (այսուհետ՝ «Կազմակերպիչ»), և awards.am կայքը օգտագործող յուրաքանչյուր անձի (այսուհետ՝ «Օգտագործող») միջև։ Կայքը օգտագործելով՝ Օգտագործողը լիովին և անվերապահորեն համաձայնվում է սույն Համաձայնագրի բոլոր պայմաններին։
1. Օգտագործողի իրավունքներն ու պարտավորությունները
1.1. Օգտագործողը իրավունք ունի՝
- Ազատորեն դիտել կայքում տեղադրված նյութերը։
- Մասնակցել քվեարկությանը՝ համաձայն Մրցանակաբաշխության կանոնների։
- Հարցերով և առաջարկներով դիմել Կազմակերպչին, օգտագործելով կայքում նշված կոնտակտային տվյալները։
1.2. Օգտագործողը պարտավորվում է՝
- Չօգտագործել կայքը անօրինական նպատակներով։
- Չտեղադրել կայքում արգելված կոնտենտ (տես՝ կետ 2)։
- Չխախտել Կազմակերպչի և երրորդ անձանց հեղինակային իրավունքները։
- Չձեռնարկել գործողություններ, որը կարող է խաթարել կայքի աշխատանքը:
2. Արգելված բովանդակություն և գործողություններ
2.1. Կայքում արգելվում է հրապարակել՝
- Նյութեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։
- Վիրավորական և զրպարտող բնույթի նյութեր։
- Սպամ և անցանկալի գովազդ։
- Նյութեր, որոնք խախտում են հեղինակային իրավունքները և այլ մտավոր սեփականության իրավունքներ։
- Նյութեր, որոնք պարունակում են վիրուսներ կամ այլ վնասակար ծրագրեր։
2.2. Արգելվում են հետևյալ գործողությունները՝
- Քվեարկության արդյունքների արհեստական աճ։
- Կայքի համակարգի կոտրում։
- Կայքի աշխատանքը խաթարելուն ուղղված ցանկացած այլ գործողություն:
3. Կայքի նյութերի օգտագործման կարգը
3.1. Կայքում հրապարակված բոլոր նյութերը հանդիսանում են Կազմակերպչի մտավոր սեփականությունը և պաշտպանվում են հեղինակային իրավունքի օրենսդրությամբ։
3.2. Կայքի նյութերի պատճենումը, տարածումը և ցանկացած այլ օգտագործումը առանց Կազմակերպչի գրավոր թույլտվության արգելվում է։
4. Կազմակերպչի պատասխանատվության սահմանափակում
4.1. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում՝
- Կայքի աշխատանքի խափանումների համար։
- Տվյալների կորստի համար։
- Օգտագործողի կրած վնասների համար, որոնք առաջացել են կայքի օգտագործման արդյունքում։
- Օգտագործողների կողմից հրապարակված տեղեկատվության բովանդակության համար։